Մատչելիության հղումներ

Կասպարովը մտադիր է «այլընտրանքային խորհրդարան» գումարել


Կրեմլի քննադատ, աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը մտադիր է մայիսին «այլընտրանքային խորհրդարան» գումարել: Այդ մասին այսօր հայտնել է Կասպարովի գլխավորած «Այլ Ռուսաստան» շարժման խոսնակ Մարինա Լիտվինովիչը:

«Այս խորհրդարանը կմիավորի բոլոր ուժերին, որոնք համակարգի ջանքերով դուրս են մնացել»,֊ - ասել է խոսնակը:

«Մենք կարծում ենք, որ ներկա խորհրդարանը չի ներկայացնում Ռուսաստանի ողջ հասարակությունը, որովհետեւ որոշ ուժեր հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, քանի որ չեն գրանցվել եւ քվեարկության պայմանները անարդար են եղել»,֊ - կարծիք է հայտնել Լիտվինովիչը:

«Այլընտրանքային խորհրդարանը» նախատեսվում է գումարել մայիսի 17֊-18֊ին, հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG