Մատչելիության հղումներ

Արդյոք «Մեգաֆոն»-֊ը կմտնի՞ Հայաստան


«Մեգաֆոն» ռուսաստանյան ընկերությունը կարող է մասնակցել բջջային կապի երրորդ օպերատորի համար մայիսին կայանալիք մրցույթին, սակայն դա դեռ հստակ չէ: Այդ մասին այսօր գրում է «Վեդոմոստի» մոսկովյան պարբերականը:

Փաստելով, որ Հայաստանում գործող երկու օպերատորները ձեռք են բերվել «Վիմպելկոմ» եւ ՄՏՍ ռուսաստանյան ընկերությունների կողմից, թերթը գրում է. - «Երրորդ խաղացողի դերը նույնպես կարող էր բաժին հասնել ռուսաստանյան ընկերությանը՝ «Մեգաֆոն»-֊ին: Դրա գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովը այս տարվա սկզբին Հայաստանն անվանեց հետաքրքիր շուկա, ճիշտ է, պայմանով, որ իր ընկերությունը կաշխատի նաեւ ԱՊՀ-֊ի հարեւան երկրներում»:

«Հայաստանը իր երեք միլիոն բնակիչներով այնքան էլ չի հետաքրքրում «Մեգաֆոն»-֊ին, - հասկացրեց Սոլդատենկովը:

«Երեկ օպերատորի ներկայացուցիչ Մարինա Բելաշեւան դժվարացել է հստակեցնել, արդյոք «Մեգաֆոն»-֊ը մասնակցելու է մրցույթին»,֊ - հայտնում է «Վեդոմոստի»֊-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG