Ինչպես չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց փաստաբան Անժելա Հոբոսյանը, Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկված Հայաստանի քաղաքացիներ Սամվել Աբովյանին եւ Սուրեն Սիրունյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով:
«Նրանց մարտի 9-ին գիշերը ժամը 1-ին արգելանքի են վերցրել Վրաստանում: Ամբողջ գիշերը պահել են Թիֆլիսում, ինչ-որ նախարարությունում», - ասաց փաստաբանը` շարունակելով. - «Ամսի 10-ին, ասացին, որ իրենց տարան սահման` ձեռնաշղթաներով, եւ այնտեղ հանձնեցին Հայաստանի ոստիկաններին»:
Փաստաբանի խոսքով, գլխավոր դատախազությունում իր պաշտպանյալներին հարցաքննել են եւ մարտի 12-ին մեղադրանք են առաջադրել 225 հոդվածի առաջին մասով:
Հոբոսյանը հավելեց, որ իր պաշտպանյալները Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներն են եւ մասնակցել են վերջինիս հանրահավաքներին:
Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Աբովյանին եւ Սիրունյանին «բերման են ենթարկել Բագրատաշենի սահմանակետից», եւ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Կարինե Քալանթարյան