Մատչելիության հղումներ

Վրաստանի պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում


Այսօր Վրաստանի արտգործնախարար Գեորգի Բակրաձեն եւ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն մեկնել են Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվելու է այդ կազմակերպության հետ Վրաստանի համագործակցության հարցը:

Վրաստանում մեծ նշանակություն են տալիս այս այցելությանը, ակնկալելով, որ ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թբիլիսիին կառաջարկեն դառնալ ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու:

Այս շաբաթ Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը զգուշացրել է, որ եթե Վրաստանը եւ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու դառնան, դա կվտանգի Եվրոպայի անվտանգության առկա համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG