Այսօր Հրազդան քաղաքին հարող Վանատուր գյուղում ի պաշտպանություն ձերբակալված պատգամավոր Սասուն Միքայելյանի հանրահավաքի լուսաբանումից հետո իրավապահ մարմինները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ:
«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակիցներ Թագուհի Թովմասյանից եւ Գագիկ Շամշյանից փորձել են խլել ձայնագրիչը եւ լուսանկարչական ապարատը, իսկ «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Կարինե Հարությունյանին բերման են ենթարկել Հրազդանի ոստիկանության բաժին:
Կարինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ երբ փորձել է Երեւան վերադառնալ, իրեն ստիպողաբար՝ բռնի ուժով նստեցրել են մեքենան եւ տարել ոստիկանություն:
«Սպիտակ «Նիվա»-ով` առանց համարանիշի, կանգնեցրին երեք քաղաքացիական հագուստով տղամարդիկ եւ ասացին, որ մեզ տանում են բաժին: Ինձ հրեցին մեքենայի մեջ: Մարզային ոստիկանությունում երբ ես ուզում էի միացնել հեռախոսս, որպեսզի խոսեմ, երկու հոգի հասան հետեւիցս, մեկը ձեռքս ոլորեց եւ քաշում էր, որ հեռախոսս վերցնի, մյուսն էլ կողքից էր նրան օգնում, ես ճչացի շատ ահավոր: Նրանք զգեստափոխված ոստիկաններ էին», - պատմեց Կարինե Հարությունյանը:
Ոստիկանության բաժանմունքում ստուգել են լրագրողի վկայականը, պահանջել են ջնջել արված լուսանկարները: Մեկ ժամ անց լրագրողին ազատ են արձակել, ինչպես ավելի ուշ պարզվեց` տեղի ոստիկանապետին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զանգահարելուց հետո:
«Չորրորդ իշխանության» լրագրողները թաքնվել են գյուղացիներից մեկի տանը, քանի որ մտավախություն ունեին, որ իրենց հետ նույն կերպ են վարվելու: Նրանք դիմել են մարդու իրավունքների պաշտպանի օգնությանը:
Լրագրողներին հաջողվել է Երեւան վերադառնալ օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբի ջանքերի շնորհիվ:
Վանատուր գյուղում երկրորդ օրն է, ինչ բողոքի ցույց են անում Սասուն Միքայելյանի կողմնակիցները, որոնք պահանջում են ազատ արձակել պատգամավորին:
Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ձերբակալվել է մարտի 12-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:
Ռուզաննա Ստեփանյան եւ Կարինե Քալանթարյան