Մատչելիության հղումներ

Իրանում ավտովթարի արդյունքում 27 մարդ է զոհվել


Իրանի պետական հեռուստատեսությունն այսօր հաղորդել է, որ երկրի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով 27 մարդ է զոհվել:

Վթարը տեղի է ունեցել երեկ Խուզեստան նահանգում:

«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ Իրանի ավտոճանապարհները աշխարհի ամենավտանգավոր խճուղիների թվում են:

ԻՌՆԱ գործակալության համաձայն՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում ավտովթարների արդյունքում Իրանում զոհվել է 10 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG