Այսօր Մոսկվայում Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նորընտիր նախագահ, առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ասել է, որ այս այցը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության մասին:
«Այն, որ իր առաջին այցը նորընտիր նախագահը կատարել է Մոսկվա, խոսում է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության մասին», - փաստել է Դմիտրի Մեդվեդեւը, հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները առաջիկայում է'լ ավելի կզարգանան:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը միմյանց փոխադարձաբար շնորհավորել են երկու երկրներում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Հայաստանի հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին` ընտրություններից հետո Հայաստանի համար դժվարին օրերին սատար լինելու, ըմբռնման եւ դժվարությունների հաղթահարման գործում աջակցության համար:
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ԱՊՀ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համահործակցությունը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ տնտեսական կապերը երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են, Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում, ինչին մեծապես նպաստում է նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
Հայաստանի եւ Ռուսաստանի նորընտիր նախագահները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները, եւ վստահեցրել, որ իբրեւ նորընտիր նախագահ` պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վերսկսել բանակցությունները:
Ռուսաստանի նորընտիր նախագահը ընդունել է Հայաստան այցելելու` Սերժ Սարգսյանի հրավերը, ասելով, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը կայցելի Հայաստան:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, ընդունել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայանալիք Տնտեսական համաժողովին մասնակցելու` Դմիտրի Մեդվեդեւի հրավերը:
Երեկ երեկոյան Մոսկվա ժամանելուն պես Սերժ Սարգսյանը հանդիպել էր տեղի հայ գործարարների հետ:
Ազա Բաբայան, Մոսկվա
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)