Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գեւորգյանը, ով հայտնի է որպես «Դոկտոր մահ», հավակնում է դառնալ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ: Ակնկալվում է, որ իր մտադրության մասին նա կհայտարարի այսօր կայանալիք ասուլիսում:
«Դիթրոյթ ֆրի փրես» պարբերականի փոխանցմամբ` Ջեկ Գեւորգյանը բնակվում է Միչիգան նահանգի 9-րդ ընտրատարածքում, որը Կոնգրեսում ներկայացնում է հանրապետական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլենբերգը:
Կոնգրեսում Նոլենբերգի տեղին հավակնում է նաեւ նահանգային նախկին սենատոր Գարի Փեթերսը: Տվյալ ընտրատարածքում անցկացվելիք ընտրություններում արդեն իսկ կանխատեսվում է լուրջ պայքար:
79-ամյա Ջեկ Գեւորգյանը 1999 թվականից մինչեւ 2007 թվականի հունիս ազատազրկման մեջ էր` 1998 թվականին անբուժելի հիվանդությամբ տառապող Թոմաս Յուկի «երկրորդ աստիճանի սպանության» մեղադրանքով: Ինքը «Դոկտոր մահը» խոստովանել է, որ 1990-ականներին իր օգնությամբ կյանքից հեռացել են առնվազն 130 ծանր հիվանդներ:
Իր թեկնածությունը առաջադրելու համար Ջեկ Գեւորգյանը պետք է մինչեւ հուլիսի 17-ը հավաքի 3 հազար ընտրողների ստորագրություններ: