BBC-ն հաղորդում է, որ Հայաստանի մայրաքաղաքում դադարեցվում է արտակարգ դրությունը: Ձերբակալված են ընդդիմադիր ավելի քան 100 ակտիվիստներ, ովքեր մեղադրվում են զանգվածային անկարգություններ հրահրելու եւ պետական հեղաշրջում ծրագրելու մեջ: Բրիտանական ռադիոկայանի թղթակից Մեթյու Քոլինը հաղորդում է. - «Օրենսդիրներն ընդունել են նոր օրենք, որն ընձեռում է հանրահավաքներն արգելելու հնարավորություն այն դեպքում, եթե իրավապահները կարծիք հայտնեն, որ միջոցառումը կարող է վտանգել հասարակական կարգը: Ընդդիմությունը պնդում է, որ ունի մարդկանց ազատությունները ոտնահարելու դեմ հանդես գալու իրավունք եւ կգտնի այդ նոր օրենքը շրջանցելու ուղիներ»:
Թուրքիայում լույս տեսնող «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ` Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իր նպատակն է կայուն երկիր փոխանցել նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: Գործող նախագահը նաեւ հավելել է, որ այս շրջանում հանրահավաքներ չեն արտոնվի:
«Ընդդիմությունը պնդում է, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Սարգսյանի տարած հաղթանակը ձեռք է բերվել կեղծիքների միջոցով, թեպետ միջազգային դիտորդների կարծիքով` քվեարկությունը հիմնականում համապատասխանել է միջազգային չափանիշներին», - գրել է «Հյուրիեթ»-ը:
«Պրավդա»-ն հաղորդում է, որ գործող նախագահ Քոչարյանն ակնարկել է, թե Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: «Լեռնային Ղարաբաղն ունի Ադրբեջանից անկախանալու շատ ավելի լուրջ հիմնավորումներ, քան Կոսովոն՝ Սերբիայից անկախանալու համար, Ղարաբաղում վաղուց արդեն գործում են պետական կառույցները, Ղարաբաղն ինքն է նվաճել է իր անկախությունը», - ասել է Քոչարյանը:
«Վրեմյա Նովոստեյ»-ը վկայակոչում է Քոչարյանին, ով ասել է, որ Երեւանը պատրաստ է Ղարաբաղի խնդրի շուրջ շարունակել բանակցությունները Բաքվի հետ:
«Կոմերսանտ»-ը գրում է, թե Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Երեւանում խոսել է ղարաբաղյան բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափով շարունակելու նպատակահարմարության մասին:
«Կարծում եմ, ձեւաչափի ցանկացած փոփոխություն հարմար չէ այնպիսի զգայուն գործընթացում, ինչպիսին խաղաղ կարգավորումն է», - ասել է Կարասինը:
«Մեծամասնության պաշտպանություն» վերնագրի ներքո «Լիտերատուրնայա գազետա»-ի մեկնաբան Վլադիմիր Ժարիխինը գրում է, որ «նույնիսկ այնպիսի քաղաքականացված եւ քմահաճ կառույց, ինչպիսին ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ն է, հաստատել է, որ ընտրություններն անցել են իր անիմանալի չափանիշներին համապատասխան»:
«Սովորական Երեւան» վերնագրի ներքո «Նեզավիսիմայա գազետա»-ն վկայակոչել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանին, ով ասել է, որ «նախկին նախագահը փաստացի գտնվում է տնային կալանքի պայմաններում»: Թերթը գրում է, որ «հետախուզման մեջ են «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր, հանրահավաքների կազմակերպիչ եւ ոգեշնչող Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով, իրավապահների կարծիքով, ֆինանսավորել է Տեր-Պետրոսյանի հանրահավաքները»:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)