Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը մասնակցելու է ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Ինչպես տեղեկացրել են Թուրքմենստանի պետական լրատվամիջոցները, Բերդիմուխամեդովը Բուխարեստում կլինի ապրիլի 2-4-ը:

Վերջին ամիսներին Թուրքմենստանի նախագահը որոշ քայլեր է ձեռնարկել` վերջ տալու իր երկրի մեկուսացածությանը եւ հավասարակշռելու Ռուսաստանի հետ ավանդական սերտ հարաբերությունները Արեւմուտքի հետ կապերի խթանմամբ:

Ներկայումս Թուրքմենստանը իր արտահանվող ամբողջ գազը վաճառում է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին:

Արեւմուտքը Թուրքմենստանին կոչ է արել դիտարկել Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային Nabucco գազատարի նախագծին միանալու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG