Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 21-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքը: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Օրենսդրական փոփոխությունների նպատակը երկրի պաշտոնաթող նախագահների պահպանության կարգավորումն է այն դեպքերում, երբ նրանք հակաօրինական գործողություն են իրականացնում:
Օրինագիծն ամրագրում է, որ պետական պահպանությունն իրականացնող խմբի ղեկավարն այդ մասին պարտավոր է անհապաղ զեկուցել իր վերադասին, պահպանությունը շարունակելու աննպատակահարմարության մասին անհապաղ ծանուցել հենց պահպանվող անձին, մի այլ կետով էլ առաջարկվում է, որ եթե ինքը՝ պահպանվող անձն է ցանկանում, կարող է գրավոր հրաժարվել պետական պահպանությունից: