Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում՝ ապրիլի 17֊-ին քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկով արտահերթության կարգով կքննարկվի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հարցը:
Որպես համազեկուցողներ, ամենայն հավանականությամբ, հանդես կգան մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն: Քննարկման արդյունքում ընդունվելու է բանաձեւ:
Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հաստատեց, որ քննարկումը կապված է Հայաստանում հետընտրական գործընթացների հետ:
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ քննարկման արդյունքում Հայաստանը զրկվի անդամության մանդատից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Հավանական չեմ համարում: Տեսականորեն, իհարկե, կարող է լինել, կարող են առանձին պատվիրակներ բարձրացնել այդ հարցը»: