Մատչելիության հղումներ

Անվտանգության ծառայության աշխատակիցները խոստովանել են, որ տեղեկացված են եղել Հրանտ Դինքին սպանելու մտադրության մասին


Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցները հինգշաբթի օրը դատարանում խոստովանել են, որ տեղեկացված են եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու մտադրության մասին:

Մեղադրյալներից մեկը հայտնել է դատավորին, որ 2006 թվականի օգոստոսին հանցագործության ենթադրյալ կազմակերպիչ Յասին Հայալի ազգականը իրեն հայտնել է պատրաստվող սպանության մասին: Նա պնդել է, թե այդ տեղեկությունը փոխանցել է վերադասին, սակայն դրան որեւէ գործողություն չի հետեւել:

«Մենք ոչինչ չենք ձեռնարկել դրանից հետո, որովհետեւ ոչ մի հրահանգ չենք ստացել»,֊ - ըստ «Ֆրանսպրես»֊-ի՝ ասել է մեղադրյալը:

Նա մեղադրել է իր վերադասին այն բանում, որ Դինքի սպանությունից հետո նրանք կեղծել են փաստաթղթերը, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իրենք չեն իմացել սպանության մտադրության մասին: Մեղադրյալն ավելացրել է, որ իրեն հոգեբանական ճնշման են ենթարկել` ստիպելով կոծկել փաստերը եւ ստել կառավարական տեսուչներին, որոնք հետաքննություն են անցկացրել անվտանգության ուժերում:

Մյուս մեղադրյալը հաստատել է իր գործընկերոջ պնդումները:

Դատավորը որոշել է խնդրել դատախազներին հետաքննություն նախաձեռնել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հիշատակվել են երեկվա դատական նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG