Մատչելիության հղումներ

«National Geograpghic Traveler» ամսագիրը լույս է տեսնում նաեւ Հայաստանում


Հանդեսի առաջին համարը, որը հատուկ թողարկում է, ստեղծվել է 9 ամսում: «Չտեսնված Հայաստան». այսպես է անվանվել առաջին թողարկումը: Ըստ խմբագիր Սեդա Մուրադյանի, «Չտեսնված Հայաստան»-ը դառնալու է գաղափարախոսություն. - «Գուցե որոշ լեզվաբաններ մեղադրեն մեզ «չտեսնված» բառն օգտագործելու համար, բայց մենք ցույց կտանք «Չտեսնված Հայաստան»-ը»:

Արդեն ապրիլին լույս կտեսնի ամսագրի հաջորդ համարը: 2008-ին 6 թողարկում է նախատեսված: Սեդա Մուրադյանը կարեւորում է անդամակցությունը «National Geographic» հսկա ընտանիքին, որը 1888 թվականին է ստեղծվել ԱՄՆ-ում: Հիմա այն ընդլայնվել է. աշխարհի բազմաթիվ երկրներում լույս է տեսնում այդ ամսագիրը, անգամ համանուն հայտնի հեռուստակայան կա: «National Geographic Traveler»-ը աշխարհի ամենաըթերցվող տուրիստական ամսագրերից է:

Հայսատանում տպաքանակը եւս մեծ է. առաջին թողարկումը լույս է տեսել 10 հազար օրինակով, ինչը արդեն իսկ գերազանցում է բոլոր հայաստանյան ամսագրերի տպաքանակը:

Գլխավոր խմագիր Ռուբեն Մանգասարյանի փոխանցմամբ, ամսագրի նյութերի 80 տոկոսը տեղական են լինելու, եւ միայն 20 տոկոսը՝ թարգմանական: Տպաքանակի մեկ երրորդն էլ առաքվելու է Սփյուռք: Ի դեպ, հայկական գաղթօջախների մասին եւս ամսագիրը առաջիկայում պատմելու է: «Մենք ոչ միայն ցուցադրելու, այլեւ օգնելու ենք ընթերցողներին հասնել նշված վայրերը», - ասաց Մանգասարյանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG