Մատչելիության հղումներ

Գործերն ուղարկվել են ընդհանուր իրավասության դատարաններ


Փետրվարի 18-ին, ըստ գլխավոր դատախազության, հետընտրական գործընթացների շրջանակներում հարուցված 5 անձի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են ընդհանուր իրավասության դատարաններ:

Այդ անձինք` Յուրա Մամյանը, Սերյոժա Սիրադեղյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Ավետիք Ղռեջյանը մեղադրվում են ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ:

Կոթի գյուղի բնակիչ Սերյոժա Սիրադեղյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել էր ՏՕԶ մակնիշի հրացան առանց փամփուշտի, իսկ նրա ազգական, Նոյեմբերյանի բնակիչ Յուրա Մամյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերել եւ առգարվել էին փամփուշտներ:

Երկրապահ կամավորականների միության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանի տանը փետրվարի 26-ին խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել էին «ՏՏ» տեսակի ատրճանակ, «Սայգա» տեսակի երկու հրացան, փամփուշտներ:

Հարությունյանը, ինչպես նաեւ Հուսիկ Բաղդասարյանը, իրենց շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանի վկայությամբ, նախկինում պաշտպանության նախարարության համակարգում տարբեր պաշտոններ են զբաղեցրել եւ ունեցել են զենք կրելու օրինական իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG