Մատչելիության հղումներ

Վախճանվել է աշխարհահռչակ ֆանտաստ գրող Արթուր Քլարկը


Այսօր 90 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ բրիտանացի ֆանտաստ գրող Արթուր Քլարկը:

Երկարատեւ հիվանդությունից հետո նա մահացել է Շրի Լանկայում, որտեղ ապրում էր 1956 թվականից:

Քլարկը 100-ից ավելի գիրք է գրել տիեզերքի, գիտության եւ աշխարհի ապագայի մասին:

Նրա ամենահայտնի ստեղծագործությունը՝ «2001՝ տիեզերական ոդիսական»-ը գեղարվեստական ֆիլմի է վերածել ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Սթենլի Կուբրիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG