Մատչելիության հղումներ

Իրաքն առաջին անգամ Հայաստանի քաղաքացի է փոխանցում Ռուսաստանին


Հայաստանի 23-֊ամյա մի քաղաքացի, որը մեղադրվում է 2006 թվականի գարնանը Մոսկվայում կատարած սպանության մեջ, այսօր երեկոյան Իրաքի իշխանությունների կողմից փոխանցվելու է Ռուսաստանի իրավապահներին: Այդ մասին ասված է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանն առնթեր Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Հայաստանի քաղաքացին, որի անունը չի հրապարակվում, ձերբակալվել է անցած տարվա ամռանը հյուսիսային Իրաքի բնակավայրերից մեկում, որտեղ թաքնվում էր կեղծված փաստաթղթերով, հաղորդում է ՌԻԱ֊-Նովոստի գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG