Մատչելիության հղումներ

Ավագ շաբաթը սկսվել է


Սա նաեւ փետրվարի 4-ին սկսված 48-֊օրյա պահքի վերջին շաբաթն է:

Երեւանյան շատ սրճարաններ ու սննդի այլ օբյեկտներ այս շրջանում հատուկ պահքի ճաշացանկ են առաջարկում: Մենեջերների մոտավոր հաշվարկներով, այս շրջանում «պասային» ճաշացանկ պահանջողները բավական շատ են` իրենց հաճախորդների մոտ 30 տոկոսը: Իսկ պահքի ճաշատեսակները բավական բազմազան են: Գները տատանվում են 400-ից 2500 դրամի սահմաններում:

«Մաքս Լիբերթի»֊-ի փոքրիկ հարցման մասնակից երիտասարդները կարծիք հայտնեցին, որ պահքի ընթացում ոչ այնքան սննդային սահմանափակումներն են կարեւոր, որքան հոգեւոր կատարելագործումը եւ մեղքերից զերծ մնալը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG