Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը նշեց, որ մի շարք դպրոցներում դրամահավաք են կազմակերպել, աշակերտներից 3000-ից 5000 դրամ են կորզում` կազմակերպչական աշխատանքների պատրվակով: Կարո Նասիբյանի խոսքով, իրենք էլ են տեղյակ, սակայն դա կենտրոնի հետ որեւէ կապ չունի:
«Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ չենք կարողանում հաստատել եւ եթե նույնիսկ հաստատենք` միայն նկատողություն կարող ենք անել, դպրոցներին զգուշացնում ենք, նույնիսկ այցելում, սակայն աշակերտները հրաժարվում են որեւէ բան ասել տնօրենի դեմ», - ասաց Նասիբյանը:
Եթե անցյալ տարի պետական ավարտականի գրավոր աշխատանքները ստուգվեցին կենտրոնում, նրանց ընտրած մասնագետների կողմից, ապա այս տարի դրանք ստուգվելու են հենց դպրոցներում, քննությունների ընթացքին եւս հետեւելու է տնօրենի նշանակած կազմակերպիչը:
Արդյո՞ք կենտրոնը մտավախություն չունի, որ սա տնօրենների եւ ուսուցիչների համար բավական շահավետ կլինի, քանի որ իրենց աշխատանքը ոչ ոք չի վերահսկի:
«Դպրոցները վերջում արդյունքները մեզ են ուղարկում, եւ կասկածների դեպքում մենք ամեն ինչ մանրամասն կստուգենք» ,- պատասխանեց նա:
Կենտրոնի քննական առաջադրանքների եւ առարկայական բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննությունը եւս կանցկացվի թեստերի միջոցով, նմուշները արդեն պատրաստ են եւ մի քանի դպրոցներում այս շաբաթ կփորձարկվեն:
Լիանա Մնացականյան