Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վիտաուտաս Լանդսբերգիսի հետ


Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել լիտվական «Սայուդիս» կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսի հետ:

Հայաստանի առաջին նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Վիտաուտաս Լանդսբերգիսն «իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գլխավորած ժողովրդական շարժմանը»:

Լանդսբերգիսի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը:

Երկուստեք կարեւորվել է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG