ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը այսօր փաստել է, որ ՄԱԿ-֊ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը գերադասել է գործ չունենալ անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի առաջարկած բանաձեւի հետ, որը վերաբերում է Ղարաբաղին հարող տարածքներին:
«Ադրբեջանի պաշտոնական դեմքերը եւ մեկնաբանները հայտարարում են հայերի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Իրականում ձայների հարաբերակցությունը՝ տագնապալից ազդանշան է նաեւ Ադրբեջանի համար», - կարծիք է հայտնում Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթի այսօրվա համարում:
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Ադրբեջանի առաջարկած բանաձեւը:
«Բանաձեւը պաշտպանել է ղարաբաղյան հարցում միշտ Ադրբեջանին սատարող Իսլամական համաժողովի կազմակերպության անդամների ընդամենը կեսը: 100 ձեռնպահ ձայնը ինքնին խոսուն է, եւս 46 պատվիրակություն հրաժարվել է մասնակցել քվեարկությանը: Այսինքն, ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից 146-ը գերադասել է գործ չունենալ այս բանաձեւի հետ, եւս 7-ը դեմ է քվեարկել», - փաստել է ռուսաստանցի դիվանագետը: