Նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր֊-Պետրոսյանը դժգոհություն է հայտնել եվրոպացի դիտորդների պահվածքից: «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա պնդել է, թե եվրոպացիները իրենց երկրներում չէին հանդուրժի նույնը, ինչ հանդուրժում են Հայաստանում:
«Մի պարզ հարց տամ՝ եթե ձերբակալվեին տիկին Քլինտոնի 50 կողմնակիցներ կամ պարոն Սարկոզիի 50 կողմնակիցներ, ի՞նչ կկատարվեր Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Այնտեղ դա անթույլատրելի է: Իսկ այստեղ կարելի է: Այնտեղ եվրոպացիները նման բան թույլ չեն տա: Իսկ այստեղ թույլ են տալիս: Եթե գոյություն ունեն չափանիշներ, ապա դրանք գոյություն ունեն բոլորի համար: Այն, ինչ չի հանդուրժվում Եվրոպայում, չպետք է հանդուրժվի նաեւ այստեղ: Այդ պատճառով էլ մենք դժգոհ ենք դիտորդների դիրքորոշումից»,֊ - ասել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը:
«Ստացվում է այսպես՝ ժամանում են եվրոպացիները եւ օրինականացնում են անօրինական ընտրությունները: ԵԱՀԿ֊-ն եւ Եվրախորհուրդը՝ մեր կազմակերպություններն են, մենք դրանց լիիրավ անդամն ենք: Մեր կառավարությունները դրանց նկատմամբ պարտավորություններ ունեն, բայց այդ կազմակերպություններն էլ մեր ժողովուրդների նկատմամբ պարտավորություններ ունեն: Եվ մենք պահանջում ենք, որ դրանք կատարվեն»,֊ - փաստել է Հայաստանի առաջին նախագահը:
«Կոմերսանտ»֊-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կլիներ, եթե մարտի 1֊-ին Լեւոն Տեր֊-Պետրոսյանը չմնար իր առանձնատանը եւ գնար ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների մոտ, նախագահության նախկին թեկնածուն պատասխանել է. - «Ի՞նչ կլիներ: Կսպանեին: Նրանց հենց դա էլ պետք էր: Հետո դա կվերագրեին ինչ֊-որ խուլիգանների: Կասեին, թե մի քանի հոգի, որոնք ինձանից դժգոհ էին, սպանեցին ինձ: Եվ դա ավելի շատ կապակայունացներ իրադրությունը»,֊ - եզրափակել է Լեւոն Տեր֊-Պետրոսյանը:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)