Մատչելիության հղումներ

Սոնա Տռուզյան. «Սուքիասյանին եւ Փաշինյանին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ գործողությունները շարունակվում են»


Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ գործողությունները շարունակվում են:

Հերքելով վերջին օրերին պտտվող լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանն արդեն ձերբակալված է, դատախազության խոսնակն ասաց. - «Եթե այդ անձինք ձերբակալված լինեին, նման գործողությունների շարունակությունը անիմաստ կլիներ»:

Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ, նախաքննության մարմնի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում մեղադրանք է առաջադրվել 102 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG