Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել


Սպիտակ տունն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ քաղաքական երկխոսության կոչ արել:

«Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը, վերացնի արտակարգ դրությունը եւ վերականգնի մամուլի ազատությունը: Մենք հորդորում ենք քաղաքական երկխոսություն սկսել կառավարության եւ ընդդիմության միջեւ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»,֊ - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Թոնի Ֆրատոն:

«Միացյալ Նահանգները դատապարտել է մարտի 1-֊ի եւ 2-֊ի բռնությունները, որոնց հետեւանքով մարդիկ զոհվեցին, եւ դրան հետեւած իշխանության գործողությունները, ներառյալ ընդդիմադիրների ձերբակալումը, մամուլի ազատության, ինչպես նաեւ հավաքվելու իրավունքի սահմանափակումը»,֊ - ասել է Սպիտակ տան խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG