Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն ու Համմարբերգը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը


Այսօր տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրադրությունը:

«Բնականաբար, քննարկման մեխը եղել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությունը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արման Մուսինյանը: - «Պարոն Տեր-Պետրոսյանը մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել քաղաքական բնույթի ձերբակալությունների վրա, որոնք շարունակվում են մինչ օրս: Որ դրանք ոչ միայն չեն դադարել, այլեւ տեղի են ունենում նույնիսկ այսօր: Նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ձերբակալվածներից ոմանք արժանանում են ոչ իրավական վերաբերմունքի»:

Մուսինյանի փոխանցմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է, որ լիովին ընդունում է Եվրամիության նախագահության առաջարկած չորս կետերը, որոնք «հնարավորություն են տալիս դուրս գալ ներքաղաքական այս լարված վիճակից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG