Մատչելիության հղումներ

Կոնստանտին Զատուլին. «Ղարաբաղի հարցը Պետդումայում չի քննարկվի Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով»


Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ ռուսաստանցի պատգամավորները, որոնք այսօր քննարկում են չճանաչված հանրապետությունների հարցը, որոշել են Լեռնային Ղարաբաղին չանդրադառնալ` հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրադրությունը:

«Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով մենք հրաժարվեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին լսելու գաղափարից»,֊ - գրում է Զատուլինը «Իզվեստիա» թերթի այսօրվա համարում:

Այսօր Ռուսաստանի Պետդուման քննարկում է ԱՊՀ-֊ի տարածքում հակամարտությունների կարգավորման վիճակի եւ Աբխազիայի հանրապետության, Հարավային Օսիայի հանրապետության եւ Մերձդնեստրի մոլդովական հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված դիմումների մասին» հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG