Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն. «Բուշի վարչակազմում ոչ ոք չի ցանկանում պատերազմ Իրանի դեմ»


Սպիտակ տունն այսօր հայտարարել է, որ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմում ոչ ոք չի ցանկանում պատերազմ Իրանի դեմ:

«Վարչակազմում չկա որեւէ մեկը, ով առաջարկում է այլ բան, քան դիվանագիտական մոտեցում Իրանի նկատմամբ»,֊ - ասել է Սպիտակ տան խոսնակ Դանա Փերինոն:

Այս մեկնաբանությունն արվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ հրաժարական է ներկայացրել ծովակալ Ուիլյամ Ֆալոնը, որի մասին ամսագրերից մեկը գրել էր, թե նա հորդորել է Բուշին խուսափել Իրանի դեմ պատերազմ սկսելուց:

Փերինոն «անհեթեթություն» է անվանել խոսակցություններն այն մասին, թե Ֆալոնին ստիպել են հեռանալ, որովհետեւ նա տարաձայնություններ ուներ Բուշի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG