Մարտի 1-ի եւ 2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է ութ անձ, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատակից: Այդ մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի այսօր տարածած հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 1-ին եւ 2-ին մարմնական վնասվածք է ստացել 180 ոստիկան եւ 48 քաղաքացի:
«Իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ մայրաքաղաքում կազմակերպված եւ անցկացված զանգվածային միջոցառումների ժամանակ կազմակերպիչների կողմից կանխամտածված ցուցարարներին, հավաքված ժողովրդին տրամադրվել է ակնհայտ կեղծ, մտացածին տեղեկատվություն այդ թվում իշխանությունների, իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով բնակչության մոտ սերմանել ատելություն, թշնամություն իշխանությունների, իրավապահ մարմինների նկատմամբ՝ այդպիսով դրդելով նրանց անհնազանդության, զանգվածային անկարգությունների՝ վտանգելով երկրի սահմանադրական կարգը», - ասված է հաղորդագրությունում: - «Բնակչության նկատմամբ հոգեբանական այդ դիվերսիան շատ ավելի սուր դրսեւորումներ է ստացել մարտի 1-2-ին եւ հաջորդող օրերին»:
Մասնավորապես, «քաղաքացի Մկրտիչ Արմենակյանի վկայությամբ, ով հանդիսացել է հանրահավաքների ակտիվ մասնակից, մարտի 1-ին ոստիկանների կողմից Ազատության հրապարակում ենթադրյալ սպանված երեխայի մահվան լուրը շրջանառության մեջ է դրել մի կին, ով Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում հավաքված ցուցարարներին անկարգությունների տրամադրելու նպատակով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպիչների նախաձեռնությամբ նշված տարածքում թափված աղբի միջից վերցնելով երեխայի մի կոշիկ, ջղաձիգ բղավել է, թե այն Ազատության հրապարակում մահացած երեխայի կոշիկն է»:
«Այդ կնոջ տարածած հերյուրանքները սադրել են անկարգություններ եւ բռնություններ ոստիկանների նկատմամբ: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ այս օրերին բնակչության շրջանում տարածվում են sms հաղորդագրություններ՝ ենթադրյալ 58 զոհերի մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նման ապատեղեկատվություն տարածող անձինք, նրանց թվում` Երեւանի բնակիչ Դավիթ Այվազյանը, ով վկայի կարգավիճակում հարցաքննվելիս խոստովանել է, որ տարածել է կեղծ տեղեկատվություն եւ զղջացել կատարած սխալ քայլի համար: