Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը` ելնելով հայ ժողովրդի միասնականության, երկրի կայունության ու անվտանգության շահերից եւ ի նպաստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա առավել ամրապնդման ու զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության: Այդ մասին ասված է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը վերստին շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, այնուհետեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` իր զորակցությունը հայտնել Հայաստանի իշխանությանը եւ ժողովրդին:
Պուտինը նաեւ վերահաստատել է Ռուսաստանի Դաշնություն այցի իր հրավերը, նշելով, որ ուրախ կլինի Սերժ Սարգսյանին հարմար ցանկացած ժամկետում հյուրընկալել նրան եւ Հայաստանի նորընտիր նախագահի հետ ավելի հանգամանորեն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու հեռանկարին առնչվող հարցերը: