Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի իշխանությունների կողմից՝ անցյալ շաբաթ Հայաստան իր կատարած այցից հետո, եւ կոչ է արել հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները:
«Ես հատկապես ողջունում եմ քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կասեցման մասին դրույթի չեղյալ հայտարարումը, որի վերաբերյալ ես հատուկ կոչ արեցի իմ այցի ընթացքում։ Այժմ ես կոչ եմ անում իշխանություններին հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները, մասնավորապես նրանք, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը», - հայտարարել է Պրեսկոտը: - «Ես կրկնում եմ իմ այն եզրակացությունը, որ ներկա ճգնաժամի հանգուցալուծման միակ եղանակը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ճանաչումն է, արտակարգ դրության հանումը եւ մարդու իրավունքների ու ազատությունների վերականգնումը եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննումն ու քաղաքական բոլոր ուժերի միջեւ երկխոսության ծավալումը անհրաժեշտ քաղաքական եւ ընտրական բարեփոխումների վերաբերյալ»։
Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն` Ջոն Պրեսկոտը իր բացահայտումների եւ եզրակացությունների վերաբերյալ կզեկուցի Վեհաժողովի նախագահին ԵԽԽՎ-ի բյուրոյի մարտի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը: