Մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 73 մարդ: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է իշխանությունը բռնի յուրացնելուն, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մարտի 10-֊ի դրությամբ այս քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվել է 73 անձ, եւս 11-֊ը կասկածյալի կարգավիճակով ձերբակալվել է»,֊ - հայտնել է Սոնա Տռուզյանը:
Այն հարցին, թե արդյոք կա՞ Լեւոն Տեր֊-Պետրոսյանին հարցաքննելու որոշում, գլխավոր դատախազի խոսնակը պատասխանել է. - «Մոտ 400 անձ է հարցաքննվել: Թե ովքեր են հարցաքննվել, այդ մասին տեղեկությունները թույլ տվեք չհրապարակել՝ նախաքննության շահերից ելնելով»:
Ավելի վաղ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Հայաստանի առաջին նախագահը դատախազությունից ծանուցում կամ հրավեր չի ստացել:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)