Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, Հայաստանում այժմ սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է, ինչին մեծապես նպաստում է տեղեկատվական շրջափակումը: Առաջնային խնդիրը, ըստ քաղաքագետի, այդ շոկից դուրս գալն է:
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով իշխանության վերջին օրերի հայտարարություններից զգացվում է, որ նրանք էլ գիտակցում են, որ «հասարակության մեջ կա հսկայական ճեղք»:
«Հասարակության մեջ կա դժգոհության մեծ հիմք, որ ոչ մի տեղ չի չքացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Իսկանդարյանը: - «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ տալ հասարակությանը իր սոցիալական դժգոհությունը արտահայտելու համար քաղաքական խողովակ: Նա միավորեց հասարակության մեջ առկա տարբեր տեսակի դժգոհութունները: Այս դժգոհությունը հասարակության մեջ ոչ մի տեղ չի չքացել: Ալիքի համար միլիոնավոր մարդիկ պետք չեն, այն մի քանի տասնյակ հազար մարդը, որ կարող են լարվածության մեջ պահել երկիրը, կան, եւ նրանք ծայրահեղականացված են»:
«Ում ուզում ես ձերբակալիր, ում ուզում ես հեռացրու, ում հետ ուզում ես պայմանավորվիր, ինչ կերպ ուզում ես կարգավորիր իրավիճակը, բայց երբ ունես չոր խոտի մեծ դեզ՝ ինչ-որ մեկից լուցկին խլելով հարցը չես լուծում, դեզը միմեւնույն է մնում է», - նշեց քաղաքագետը:
Ընդ որում, Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, եթե ընտրություններում հաղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոշ ժամանակ անց դժգոհության այդ նույն պոտենցիալը դարձյալ ի հայտ էր գալու:
Եվ այստեղ խնդիրը, ըստ քաղաքագետի, ոչ միայն այն է, թե ինչպես են անցել ընտրությունները. - «Խնդիրն այն, է որ անհրաժեշտ է, որ երկրում ձեւավորվի քաղաքական միջավայր, որտեղ մարդիկ կարողանան իրենց դժգոհությունը եւ ցանկությունները արտահայտել»:
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք հասարակության այն հատվածը, որ մինչեւ մարտի 1-ը Ազատության հրապարակում էր, վերադառնալ այնտեղ արտակարգ դրության ավարտից հետո, Իսկանդարյանը պատասխանեց, թե «դրա պոտենցիալը կա»:
Իրավաբան Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե զուտ իրավական տեսանկյունից ի՞նչ է հնարավոր ակնկալել արտակարգ դրության ավարտից հետո եւ արդյո՞ք հանրահավաքները կարող են շարունակվել, արձագանքեց. - «Արտակարգ դրության ավարտից հետո բոլոր սահմանափակումները, ըստ էության, վերանալու են: Ցանկացած նման սահմանափակում կլինի մեր գործող օրենքների խախտում»: