Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը հրավիրվել է Գլխավոր դատախազություն


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազություն եւ հարցաքննվել է որպես վկա Հատուկ քննչական ծառայության՝ մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցած գործով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ինքը՝ Ստեփան Սաֆարյանը:

Նա չի մանրամասնել` պատճառաբանելով նախաքննության նյութերի գաղտնիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG