«Մայամի Հերալդ»-ի փոխանցամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանը շաբաթ օրը մերժել է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին ընդդիմության դիմումը: Դատարանն ընդունել է, որ քվեարկության օրը տեղի են ունեցել խախտումներ, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: «Մայամի Հերալդ»-ը նշում է, որ ռազմավարական կարեւոր դիրք ունեցող ոչ կայուն Հայաստանում մարտի 1-ին տեղի ունեցած արյունահեղությունը դարձավ անցած տասնամյակում ամենաբարդ քաղաքական ճգնաժամը: «Մայամի Հերալդ»-ը հիշեցնում է նաեւ, որ դիտորդական առաքելությունները հիմնականում դրական են գնահատել փետրվարի 19-ի ընտրությունները:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը դատախազությանը կարգադրել է քննել խախտումների մասին նյութերը:
«Ուտրո» ռուսաստանյան էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանն ընդունել է այն փաստը, որ հայկական մի շարք զանգվածային լրատվական միջոցներ անհավասար եղանակով են լուսաբանել նախընտրական քարոզարշավը, սակայն, ըստ դատարանի, թեկնածուներն այնուամենայնիվ ունեցել են իրենց նախընտրական ծրագրերն ընտրողներին հասցնելու հնարավորություն:
«Թըրքիշ Ուիքլի» պարբերականը հայաստանյան հետընտրական զարգացումներին նվիրած վերլուծությունը վերնագրել է «Հայաստան. Երեւանյան ցույցի ցրումը նախօրոք ծրագրված ակցիա՞, թե՞ ճակատագրական սխալ»: «Թըրքիշ Ուիքլի»-ն նշում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խիստ ու կոշտ ձեւակերպումների համեմատությամբ վարչապետ Սերժ Սարգսյանն այս ընթացքում փորձել է ավելի մեղմ եւ հաշտ տոնով խոսել:
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի երեկվա վճռին` BBC-ն նշում է, որ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է, թե իշխանությունները նոր զանգվածային չարտոնված հանրահավաքներ չեն հանդուրժի նույնիսկ արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելուց հետո: BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ սեւ զգեստ կրող մի խումբ կանայք, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում ունեն, երեկ կազմակերպել են մարտի 1-ի զոհերին հիշատակին նվիրված ակցիա. նրանք ծաղկեպսակներ են տեղադրել այն փողոցում, որտեղ բախումն է տեղի ունեցել:
«Ինթերնեյշնըլ Հերալդ Թրիբյուն»-ը գրում է, որ Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին հաղթող ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, եւ այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե ի պատասխան դրա ի՞նչ է ծրագրելու ընդդիմության լիդեր, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: