Մատչելիության հղումներ

Հայաստանյան զարգացումները արտասահմանյան մամուլում


«Նյու 3որք Թայմս»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած նոր զեկույցում նախորդի համեմատությամբ հայաստանյան ընտրություններին տրվել է ավելի խիստ գնահատական: Զեկույցում արձանագրված են բռնությունների եւ այլ խախտումների բազում օրինակներ:

«Ինթերնեյշնըլ Հերալդ Թրիբյուն»-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել ընդդիմության լռեցմանն ուղղված` Հայաստանի կառավարության քայլերին: Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում Պուտինը «համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարության գործադրած ջանքերը թույլ կտան պահպանել սահմանադրական կարգը»: Թերթը նշում է, որ ի տարբերություն Ռուսաստանի` արեւմտյան կառավարությունները Քոչարյանին դիմել են արտակարգ դրությունը վերացնելու կոչով:

«Վաշինգտոն Թայմս»-ը գրում է, որ Հայաստանն արգելափակել է «Ամերիկայի ձայն»-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի հեռարձակումները, հայաստանյան մամուլին պարտադրել են ներքաղաքական զարգացումները լուսաբանելու համար օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունները:

«Գազետա»-ի փոխանցմամբ, Հայաստանի պաշտոնյաները հավաստիացնում են, որ մամուլի սահմանափակումները բխում են արտակարգ դրության մասին հրամանագրի պահանջներից եւ ժամանակավոր բնույթ են կրում: Պարբերականը վկայակոչել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին, ով ասել է, թե ազատության սահմանափակման մասին խոսք չկա, այս բոլոր միջոցառումները ժամանակավոր են: «Գազետա»-ն հաղորդում է, որ արգելափակված են մեծ թվով կայքէջեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG