Մատչելիության հղումներ

Արոնյանը եւ Տոպալովը կիսեցին Լինարեսի գերմրցաշարի 3-4-րդ տեղերը


Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ բուլղարացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը կիսեցին Մորելիա-Լինարեսի գերմրցաշարի 3-4-րդ տեղերը:

Նախօրեին ավարտված մրցաշարի հաղթողն է հնդկաստանցի գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ով վաստակել է 8,5 միավոր: 8 միավորով երկրորդ տեղում է նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Արոնյանը եւ Տոպալովը վաստակել են 7,5-ական միավորով:

Վերջին տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել հունգարացի Պետեր Լեկոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG