Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այսօր ճեպազրույցի էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված այն ռազմական կցորդներին ու դեսպանությունների ներկայացուցիչներին, որոնց նստավայրը Երեւանն է:
Միքայել Հարությունյանը մանրամասնորեն անդրադարձել է խնդրո առարկա թեմաներին: Նա համոզմունք է հայտնել, որ հնչող տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի ամբողջական պատկերացում կազմել ներքին եւ արտաքին մարտահրավերների լրջության աստիճանի մասին` արձանագրելով, որ դրանք կանխելու, իրավիճակը վերահսկելու եւ երկրում, ինչպես նաեւ սահմանագծում կայունությունն ապահովելու ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից ձեռնարկվել են համարժեք քայլեր:
Պաշտպանության նախարարը կայունության շուտափույթ հաստատումը հիմնավորել է նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության ապահովման կարեւորության տեսանկյունից:
Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` ռազմական կցորդները շնորհակալություն են հայտնել նախարարի սպառիչ փաստարկների համար եւ հաստատել, որ տեղեկատվությունը լիովին արտացոլում է այն իրավիճակը, որի վերաբերյալ իրենք արդեն իսկ իրազեկված էին:
Հնչել են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին հայտարարված արտակարգ դրության ժամկետների հնարավոր փոփոխմանը, հասարակական կարգի պահպանությունում ներգրավված զինված ուժերի ստորաբաժանումների` նման պայմաններում գործելու հատուկ պատրաստվածությանը:
Ռազմական դիվանագետները հույս են հայտնել, որ Հայաստանը հնարավորինս արագ կհաղթահարի ճգնաժամային իրավիճակը, եւ կյանքը երկրում կընթանա իր բնականոն հունով: