Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Վատիկանի պետքարտուղարին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը կարդինալի այցը գնահատել է որպես Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հաստատված բարձր մակարդակի փոխգործակցության եւս մեկ վկայություն:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը հիշատակել է 2001 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի այցը Հայաստան, իր երկու այցերը Սուրբ Աթոռ, ինչպես նաեւ տարիներ առաջ Վատիկանում բացված «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսը:

Ըստ նախագահի, Հայաստանում հիշում եւ գնահատում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սուրբ Աթոռի ջանքերը, Վատիկանում Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը եւ վերջերս նրա անունը կրող հրապարակի բացումը:

Նախագահ Քոչարյանն ընդգծել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Տարչիզիո Բերտոնեի խոսքերով, Կաթոլիկ եկեղեցին իր հիմնական եւ կարեւորագույն առաքելությունն է համարում` քաջալերել տարբեր եկեղեցիների, տարբեր ազգերի ու պետությունների միջեւ խաղաղությունն ու միասնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG