«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով: Եվրամիությունը դատապարտում է մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում գործադրված բռնության ակտերը, որոնց հետեւանքով եղան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ», - ասված է Եվրամիության նախագահության չորեքշաբթի օրվա հայտարարությունում:
Հայտարարությունում, որը տեղադրված է Եվրամիության նախագահության պաշտոնական կայքէջում, Հայաստանի իշխանություններին կոչ է արվում «ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքը իրականացնելու համար, եւ վերացնել արտակարգ դրությունը, որով սահմանափակումներ են մտցվել մամուլի ազատության, հավաքների ազատության եւ քաղաքական կուսակցությունների նկատմամբ»:
Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննություն իրականացնել:
«Եվրամիությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից եւ վերստին ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ, քանի որ դա է միակ ճանապարհը դեպի առաջ: Կառուցողական երկխոսությունը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շատ կարեւոր է երկրում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար», - ասված է Եվրամիության նախագահության հայտարարությունում: