Մատչելիության հղումներ

Վատիկանի պետքարտուղարը ժամանել է Հայաստան


Այսօր Երեւան է ժամանել Վատիկանի պետքարտուղար՝ կառավարության ղեկավար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն այսօր դիմավորել է կարդինալին օդակայանում, հայտնել է լրագրողներին, որ ծրագրված են Բերտոնեի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ:

Կարդինալ Տարչիզիո Բերտոնեին այսօր ընդունել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Այսօր կարդինալը նաեւ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Նախօրեին Վատիկանը հայտարարել էր, թե Բերտոնեի այցը Հայաստան հետաձգվում է՝ Երեւանում ստեղծված իրավիճակի պատճառով:


Հասմիկ Սմբատյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG