Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարությունը խաղաղ երկխոսության կոչ է անում


«Մոսկվայում ցավով ընդունեցին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին լուրերը:
Հուսով ենք, Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը կհանգեցնեն ներքաղաքական իրավիճակի կարգավորման` իշխանությունների եւ բոլոր հասարակական ուժերի միջեւ խաղաղ երկխոսության ճանապարհով, ինչը բխում է երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման եւ հայկական պետության կայուն զարգացման շահերից», - ասված է Ռուսաստանի Արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նաեւ ցավակցում է բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG