Մատչելիության հղումներ

ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման հարցը


ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման հարցը:

Փաստաթուղթը, որը պետք է քվեարկության դրվի Անվտանգության խորհրդում, նախատեսում է մի շարք արգելքներ: Մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրերին մասնակցող անձանց օտարերկրյա դեսպանատներում մուտքի թույլտվություն չի տրվելու,սառեցվելու են այդ ծրագրերին առնչվող անձանց եւ կազմակերպությունների արտասահմանյան հաշիվները եւ այլն:

Անվտանգության խորհուրդը նաեւ կոչ է անելու բոլոր երկրներին «զգոնություն ցուցաբերել» Իրանի հետ ֆինանսական գործեր վարելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG