Մատչելիության հղումներ

«Ուժի անհարկի գործադրում»


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու 3որքում, այսօր տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, թե Հայաստանի ոստիկանությունը անհարկի ուժ է գործադրել ընտրությունների արդյունքները վիճարկող խաղաղ ցույցը ցրելու համար:

«Հայաստանի ղեկավարությունը պետք է զերծ մնա բռնությունների դիմելուց եւ պարզորոշ նկատել տա, որ չի հանդուրժի ուժի անհարկի գործադրում», - ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հոլի Քարթները եւ հավելել. - «Քաղաքական ճգնաժամը կառավարությանը չի ընձեռում ցուցարարների նկատմամբ ցանկացած գործողություն կիրառելու արտոնություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG