Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդի եւ նրա օգնական՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:
Դենիել Ֆրիդը եւ Մեթյու Բրայզան հույս են հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի քաղաքական երկխոսության եւ բռնություններից խուսափելու ճանապարհով: Ամերիկացի պաշտոնյաները նաեւ հույս են հայտնել, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի արագորեն վերականգնել երկրի կայունությունն ու հասարակական կարգը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը վստահեցրել է զրուցակիցներին, որ կառավարությունն ամեն ինչ կանի բռնություններից խուսափելու եւ հասարակական կարգն ու կայունությունը վերականգնելու ուղղությամբ:
Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին՝ զորակցության համար: