Արեւմտյան առաջատար գործակալություններն անդրադարձել են Երեւանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին:
«Մոտ 2000 ցուցարարներ շաբաթ օրը վերադարձել են Երեւանի փողոցներն այն բանից հետո, երբ հատուկ ոստիկանությունը ցրել է հիմնական հանրահավաքը եւ տնային կալանքի տակ է վերցրել Լեւոն Տեր֊Պետրոսյանին»,֊ -հաղորդել է «Ֆրանսպրես»-֊ը:
Գործակալությունը վկայում է. - «Սերժ, հեռացիր, Սերժ, հեռացիր» վանկարկում էին հավաքվածները` նկատի ունենակով ընտրությունների պաշտոնական հաղթող վարչապետ Սերժ Սարգսյանին»:
Իսկ «Ռոյթերզ»֊-ը վկայակոչում է Լեւոն Տեր֊-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին, որը պատմել է, թե ինչ են արել ոստիկանները Ազատության հրապարակում. - «Նրանք եկան, նրանք ծեծի ենթարկեցին մարդկանց եւ ցրեցին բոլորին»:
Գործակալության թղթակիցը խոսել է նաեւ իրադարձությունների ականատեսներից մեկի հետ, որի մատը ջարդված էր. - «Մենք քնած էինք: Նրանք եկան եւ սկսեցին ծեծել մեզ: Նրանք մահակներ ունեին»: