Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը հանդարտության կոչ է անում ժողովրդին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի առիթով հանդարտության կոչ է արել ժողովրդին:

Կոչում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, ասված է. - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր անհանգստությունն է արտահայտում մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղ գտած իրադարձությունների առիթով:

Մայր Աթոռը հորդորում է մեր ժողովրդի զավակներին հանդարտության եւ զսպվածության, զերծ մնալ ընդհարումներից, նպաստել կայունությանը, որպեսզի հնարավոր լինի խաղաղ պայմաններում երկխոսության ճանապարհով լուծում գտնել ստեղծված քաղաքական իրավիճակին»:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հանձնարարել է եկեղեցականներին այցելել տուժած անձանց հիվանդանոցում:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG