Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազություն է հրավիրվել Լեւոն Տեր֊-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը


Այսօր Գլխավոր դատախազություն է հրավիրվել Լեւոն Տեր-֊Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը:

«Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով: Ես կանչվել եմ որպես վկա: Պայմանավորվել ենք, որ երկուշաբթի օրը կներկայանամ փաստաբանիս հետ»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել է Երջանիկ Աբգարյանը:

Նրա վկայությամբ, ընտրությունների օրը ինքը, Գուրգեն Եղիազարյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը կարճ ժամանակով այցելել են նշված տեղամասը:

«Ես հասկացա, որ կազմվել է անօրինական գործ, որպեսզի կոծկվի հանցագործությունը մեր դեմ՝ այդ ծեծ ու ջարդը»,֊ - կարծիք հայտնեց Երջանիկ Աբգարյանը:

Ընտրությունների օրը ժամը 11-ի սահմաններում 28/06 տեղամասի մատույցներում ծեծի են ենթարկվել Երջանիկ Աբգարյանը, Գուրգեն Եղիազարյանը եւ վերջինիս որդին` Համբարձում Եղիազարյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG