«Ջ. Օրուելի մոտիվներով» վերնագիրը կրող խմբագրականում «Առավոտ»-ը թարգմանաբար փոխանցում է իր ընթերցողի անգլագիր նամակը. - «Ինձ ոգեւորում է այն, որ Հայաստանի իշխանությունը ճաքեր է տալիս: Համենայնդեպս, այդպիսով նա ավելի վերահսկելի կլինի: Իրականում լավագույն սցենարն այդ իշխանության արագ տապալումն է: Բայց մենք չպիտի մոռանանք, թե ովքեր են գալիս այդ իշխանությանը փոխարինելու: Այնպես չլինի, որ մրից դուրս գանք, մրջուրն ընկնենք»: «Մի խոսքով, ժողովուրդն արդեն հասել է անհրաժեշտ «կոնդիցիայի»` նրան տաքացնել այլեւս պետք չէ: Անհրաժեշտ է մտածել վաղվա մասին», - ամփոփում է խմբագիրը:
Մեկ այլ հրապարակման մեջ «Առավոտ»-ի խմբագիրը, ներքաղաքական իրողություններին անդրադառնալով, համադրել է. - «Մի կողմից՝ պարզ է, որ առանց հեղափոխության այս իշխանություններից հնարավոր չէ ազատվել, մյուս կողմից` ինչո՞ւ պետք է արվեն եւ ասվեն բաներ, որոնք այսպես թե այնպես, ազդելու են մեր ապագա մթնոլորտի վրա... Օրինակ, չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է հրապարակում այրել Հանրապետական կուսակցության տոմսերը եւ դրոշը։ Դա ոչ միայն Լիսկայի, Վարդանիկի, Թոխմախի Մհերի, Ալրաղացի Լյովի, այլեւ՝ Աշոտ Նավասարդյանի եւ հայրենիքի համար կռված շատ-շատ ազնիվ մարդկանց կուսակցությունն է։ Առաջինները վաղը կփախչեն ՀՀԿ-ից, իսկ երկրորդների մասին հիշատակը պետք կգա, անհրաժեշտ կլինի նոր կառուցվելիք երկրին»։
«Ազգ» թերթի մեկնաբանը, իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը որպես «նյարդերի պատերազմ» որակելով, առանձնացրել է. - «Մի կողմից՝ հանրահավաքային 9-րդ օրն է գալիս, ու տես որ իշխանությունները դեռ չեն կորցնում համբերությունն ու ակնհայտ սխալներ թույլ չեն տալիս, որից հանրահավաքայինները կառչեն ու համաշխարհային աղմուկ բարձրացնեն, մյուս կողմից՝ ամեն ինչ կախված է երկու կողմերի նյարդերի ամրությունից. ով առաջինը տեղի տա նյարդերի պատերազմում, նա մի քայլ հետ է նահանջելու: Առայժմ… կողմերը բավական բարձր մակարդակի ինքնատիրապետում են ի ցույց դնում։ Իսկ թե որքա՞ն կարող են դիմանալ կողմերը` ոչ ոք չի կարող ասել»։
«Հայկական Ժամանակ»-ը փոխանցել է ռուսական «Գազետա» պարբերականի դիտարկումը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, որում մասնավորապես, ընդգծել է. - «Երեւանի Ազատության հրապարակում այսօր հավաքվել են նրանք, ովքեր այլեւս ի զորու չեն հանդուրժել այն, ինչ պարզվում է, կարելի է չհանդուրժել. կանգնած են նրանք, ովքեր դեռ երեկ նույնիսկ չէին էլ մտածում, որ հանդուրժել տապալվող իշխանությանն այլեւս անհնար է։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չնախաձեռներ իր ֆանտաստիկ վերադարձը, ապա Հայաստանում ստեղծված վիճակն այդպես էլ կշարունակվեր եւս 10 տարի, այսինքն՝ այնքան, որքան շարունակվում է մինչեւ այժմ, եւ ոչ ոք չէր էլ հասկանա, թե որքան է իշխանությունը անտանելի, եւ որ այն կարելի է փոխել»։
«Եթե նախընտրական շրջանում Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի համար նախընտրելի էր հնարավորինս արմատական դիրքերից հանդես գալու տարբերակը՝ քվեարկության օրը առավելագույն ձայներ ստանալու համար, ապա հետընտրական շրջանում, ընդհակառակը, նրանց հարկավոր է հնարավորինս մոտ լինել իշխանության լծակներին՝ իրականություն դարձնելու սեփական խոստումները», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Եվ այդ պայմաններում կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկը դառնում է հետընտրական շրջանում քաղաքական դաշտի պառակտվածությունը հաղթահարելու սկիզբ։ Անշուշտ, սա չի նշանակում, որ նման ձեւաչափը նպաստելու է ներկա քաղաքական դիմակայության բեւեռների համահարթեցմանը։ Դրանք կպահպանվեն դեռ երկար ժամանակ»։
«Հայք»-ի խմբագրականը «Էվոլյուցիա» վերնագրի տակ պատկերել է. - «Սերժ Սարգսյանը եւ նրան շրջապատողները համոզված էին, որ ընտրությունների արդյունքներից դժգոհողները մի օր կհավաքվեն, կգոռգոռան եւ կցրվեն։ Հետո, երբ հասկացան, որ ժողովուրդը տրամադրված է շատ վճռական, իրենք իրենց հույս տվեցին, թե շատ շուտով կհոգնեն եւ տուն կգնան։ Ավելի ուշ, երբ հասկացան, որ ժողովուրդը գերադասում է հոգնել, բայց տեր կանգնել իր քվեին՝ սկսեցին սպառնալ. սկզբից ձերբակալեցին ժողովրդի համակրանքը վայելող գործիչների` կարծելով, թե դրանից հետո ժողովուրդը մեծ արագությամբ կհեռանա Ազատության հրապարակից։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի ուշ հասկացան, որ ժողովուրդը չի պատրաստվում տեղի տալ եւ սկսեցին ձերբակալել հանրահավաքի մասնակիցներին»։ Խմբագիրը կասկած չունի, որ «մոտ ապագայում Սերժ Սարգսյանը կհասկանա, որ ոտքի ելած եւ իր երկրի համար պայքարող հայը չի նահանջի նույնիսկ զանգվածային ձերբակալություներից հետո»։
Ատոմ Մարգարյան