Ազատության հրապարակում երեկ կայացած հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը պնդել է, որ ներկա իշխանությունների մեղքով Հայաստանը միջազգային ասպարեզում հայտնվել է ծանր իրավիճակում:
«Մենք այսօր դժվար կացության մեջ ենք միջազգային ասպարեզում: Տնտեսական եւ քաղաքական ավերը, որն այս իշխանությունները գործել են, այն տնտեսական եւ քաղաքական մեկուսացումը, որին այս իշխանությունները դատապարտել են Հայաստանը, Հայաստանի ապագա իշխանություններին, իսկ ես ոչ մի կասկած չունեմ, որ դրանց առաջնորդը ես եմ լինելու, շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցնելու»,֊ - կարծիք է հայտնել Տեր-֊Պետրոսյանը:
«Տնտեսական եւ քաղաքական գործոն դառնալը ժամանակ է պահանջելու՝ մեկ, երկու, երեք տարի: Այդ ճանապարհին կարեւորագույն հարցերն են լինելու՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը եւ դրա հետեւանքով մեր բլոկադայի հաղթահարումը, թուրք-֊հայկական սահմանի բացումը եւ մեր բոլոր հարեւանների հետ նորմալ, բարիդրացիական համագործակցության հաստատումը»,֊ - ասել է հռետորը:
«Բայց կա մի հարց, որն այսօր եւեթ Հայաստանը կարող է դարձնել լրջագույն քաղաքական գործոն ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում: Դա այս ժողովրդի ներուժի օգտագործումն է, դա ժողովրդավարություն, իրավական պետություն ստեղծելու նրա կարողության գործոնն է: Դա օրերի հարց է»,֊ - համոզմունք է հայտնել Տեր-֊Պետրոսյանը:
Անդրադառնալով միջազգային հանրության դիրքորոշմանը, նա կարծիք է հայտնել. - «Միջազգային դիտորդների պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ: Նրանք ընտրությունները չեն դիտում որպես մի համակարգ, որն սկսվել է հոկտեմբերի 23֊-ի բռնություններից իմ կողմնակիցների նկատմամբ, համակարգ, որն այսօր էլ չի դադարել: Ընտրությունը միայն ընտրությունների օրը չէ: Արեւմուտքը 10 օրվա ընթացքում հնարավորություն ունի Հայաստանում ունենալ կամ առնվազն Լիտվայի նման ժողովրդավարական պետություն, կամ Միջին Արեւելքի, Միջին Ասիայի ամենահետին պետություններից մեկը»,֊ - շեշտել է Հայաստանի առաջին նախագահը:
«Արեւմուտքն այսօր պետք է կայացնի հետեւյալ վճիռը՝ կամ Հայաստանի ժողովրդի հետ է, իսկ դա նշանակում է ժողովրդավարության, իրավական պետության, ազատ շուկայական հարաբերությունների հետ է, կամ Հայաստանի ավազակապետական ռեժիմի հետ է: Նրանցից պահանջվում է ընդամենը մեկ քայլ՝ անել ամեն ինչ, որպեսզի փետրվարի 19֊-ին կայացած ընտրությունները չեղյալ հայտարարվեն եւ Հայաստանում հրավիրվեն նախագահական նոր ընտրություններ: Եթե Եվրոպան չարձագանքի, Արեւմուտքը չարձագանքի, ես չեմ մեղադրի Եվրոպային, չեմ ասի, որ մեզ դավաճանել են: Եվրոպան կդավաճանի ինքն իրեն, կդավաճանի իր դավանած սկզբունքներին»,֊ - ասել է Տեր-Պետրոսյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը, նա փաստել է. - «Ռուսաստանը կամ պիտի պաշտպանի ռեժիմը` կորցնելով ողջ հայ ժողովրդի համակրանքը, կամ կանգնի ժողովրդի կողքին, պաշտպանի մեր ժողովրդական շարժումը եւ ի դեմս Հայաստանի ունենա լուրջ, արժանապատիվ ստրատեգիական գործընկեր: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կկայացնի»:
Հանրահավաքի մասնակիցները երեկ հերթական երթը կազմակերպեցին Երեւանի կենտրոնով, հասնելով մինչեւ ԵԱՀԿ-֊ի երեւանյան գրասենյակը:
Հովհաննես Շողիկյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)