Մատչելիության հղումներ

Փարաջանո՞վ, թե՞ Բոյախչյան


Վալերի Բոյախչյանը պնդում է, որ կոլաժի հեղինակն ինքն է, այլ ոչ թե Փարաջանովը: Նրա խոսքերով` ինքը ստեղծել է կոլաժը, երբ աշխատել է Նյու Յորքում` «Մետրոպոլիտեն Օպերա» թատրոնում:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, որի ականատեսը եղել է արվեստագետը, Բոյախչյանը հիվանդացել է: Իրավիճակից օգտվել է ռուսաստանցի մի արվեստաբան, ով կոլաժի դիմաց Բոյախչյանին է տվել ինքնաթիռի տոմս դեպի Մոսկվա, ուր բնակվում է Բայախչյանի ընտանիքը:

Վալերի Բոյախչյանը հայտնի է իր կոլաժներով: Սակայն, ի տարբերություն Փարաջանովի, ով իր կոլաժները հիմնականում ապլիկացիայի միջոցով է իրականացրել, Բոյախչյանը ամբողջական կտավի վրա կարում է առանձին մասնիկներ:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG